Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Ինչո՞ւ չի կարելի սպանել օձերին․ սնահավատությո՞ւն, թե՞ ճշմարտություն. Lurer.com
12:35 PM
Ինչո՞ւ չի կարելի սպանել օձերին․ սնահավատությո՞ւն, թե՞ ճշմարտություն. Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Շատ ազգեր, ժողովուրդներ հավատում են, որ օձ սպանող մարդը ապրում է մեծ տանջանքներով, և նրա ընտանիքին այցելում է աղքատութունն ու դժբախտությունը։

Սա թվում է սնահավատություն, բայց այնուամենայնիվ որտեղից է գալիս այդ հավատը և ինչու չի կարելի սպանել օձերին:

Օրինակ՝ Բուկովովայում (Ուկրաինա) միշտ հավատացել են, որ օձերն իրենց տուն բերում են հաջողություն, և եթե մարդն իր տարածքում հանդիպում է օձի, ապա անմիջապես նրան են այցելում հաջողությունները: Այս մասին գրում է otvetin.ru-ն։

Տան օձին սպանելու արգելքը կապված է հին հավատքի հետ, ըստ որի, բազմաթիվ օձերի մեջ ապրում են մեր նախնիների հոգիները: Լեհերը լեգենդ ունեն, որ յուրաքանչյուր կենդանի անձ ունի իր կրկնակի օձը և  եթե սպանում են սողունին, այդպես սպանում են ինչ-որ մեկի հոգուն (գուցե նույնիսկ  սեփական)։

Իսկ ըստ լիտվացիների՝ օձերն ապրում են յուրաքանչյուր տան մեջ: Նրանց թիվը հավասար է տվյալ տարածքում ապրող բնակչության թվին: Գիշերը, երբ բոլորն էլ քնած են, օձերը քնած մարդուն շնչով տալիս են քաջություն, ուժ եւ առողջություն:

Էստոնիայի գրականության թանգարանի արխիվներում կա մոտ 100 համոզմունք, որում ասվում է, որ յուրաքանչյուր օձ տան ոգին է:

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1274 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 4.0/1
x
x