Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Ինչո՞վ է տարբերվում սիրող կինը չսիրողից Hayacq.com
10:06 AM
Ինչո՞վ է տարբերվում սիրող կինը չսիրողից Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Սիրող կինը միշտ բաց է շփման համար սիրելիի հետ, նա ճկուն է: Դա չի նշանակում, որ նա կուրորեն սիրում է և այդ պատճառով պատրաստ է լինել սիրելիի հետ ցանկացած պայմաններում: 

 

Կինը պահպանում է իր ազնվությունը և ոչ մեկին թույլ չի տա ոտնահարել այն: Նա պահպանում է իր կանացի արժանապատվությունը և նույն էլ ակնկալում է սիրելիից:

Ճկուն նշանակում է, որ կինը կարող է 100 եղանակ մտածել սիրելիի հետ լինելու համար, սակայն միաժամանակ չկոտրելով նրա ռազմավարական կենսական պլանները և չխախտելով սահմանները:

Ճկուն նշանակում է, որ նա երբեք չի վնասի նրան, թե իր գործողություններով, թե անգործությամբ:

Ճկուն նշանակում է, որ կինն ամեն ինչ կանի՝ կփոխի շրջապատը, ապրելու վայրը, երկիրը և նույնիսկ հավատքը՝ սիրելիի հետ լինելու համար:

Ոմանց միգուցե թվա, որ դա արդեն չափազանց է, սակայն հենց դա է իրական կանացի ճկունությունը:

Նա պատրաստ է վերակազմավորվել, նա պատրաստ է զոհաբերել, որովհետև նա սիրում է:

Անտարբեր, սիրել դադարող կինը տարբերվում է մյուսից հենց ճկունության բացակայությամբ:

Այդ ճկունությունը նրա մոտ փոխակերպվում է կանացի համառության, մանիպուլյացիայի: Միաժամանակ նա հաշվի չի առնում տղամարդու կենսական պլանները, քանի որ նրա մտքերը տարված են միայն սեփական ցանկություններն իրականացնելու վրա:

Խոսքը չի գնում տղամարդուն «ծառայելու» մասին: Սակայն կարևոր է պահպանել տղամարդու և կնոջ կյանքի նպատակների հավասարակշռությունը, ինչը հնարավոր է միայն սիրող կնոջ և սիրող տղամարդու միջև:

Դա՝ առաջինը:

Երկրորդը, սիրող կինը միշտ ողջամիտ է: Նա միշտ հավատարիմ է իր տղամարդուն: Նույնիսկ եթե դա չի պահանջվում, նույնիսկ եթե նրան չեն հետևում, նույնիսկ եթե տղամարդը նրան որոշակի ազատություններ է տալիս:

Չսիրիրող կինը միշտ այլ, ավելի շահավետ տարբերակներ է փնտրում իր համար և այդ տարբերակի առկայության դեպքում կդավաճանի առանց մտածելու:

Դուք կարող եք փորձարկել ձեր զգացմունքները, ձեր հարաբերությոնները, ինքներդ ձեզ պատասխանելով այս երկու հարցերին`

1. Որքանո՞վ եմ ես ճկուն իմ տղամարդու հետ հարաբերություններում:

2. Որքանո՞վ եմ ես հավատարիմ նրան: Փնտրու՞մ եմ ես այլ տարբերակներ:

Ահա և ձեզ ամենապարզ հարցի պատասխանը` սիրու՞մ  եմ ես նրան արդյոք: 

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 302 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x