Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ. Hayacq.com
8:29 PM
Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Գրավիչ լինելը յուրաքանչյուր կնոջ հնարավորությունների սամաններում է. շատերին դա տրվում է անգամ ենթագիտակցորեն:

Այն ամենը, ինչ կանայք ներդնում են «դուր գալու արվեստում», հաճախ բաղկացած է մի քանի պարզ կանոններից: Եվ այսպես, ինչի՞ց է հյուսվում գրավչության ոստայնը, որտեղ չի կարող երկու ոտքով չհայտնվել փնտրված տղամարդը…

Բարյացակամություն. Քնքուշ, քաղցր ժպիտն է, որ առաջին հերթին չի վրիպում տղամարդու աչքից:

«Կրակոցներ» աչքերով. Գայթակղության այս գաղտնիքն այնքան հին է, ինչքան աշխարհը, բայց չսպառված, ինչպես աշխարհը… Այդ «կրակոցներին» զոհ գնացած քանի~ տղամարդ է բանաստեղծ դարձել:

Եղեք նա, ով եք. Ուրիշների դերերի մեջ մի’ մտեք. չէ՞ որ Ձեր սեփականը շատ ավելի հետաքրքիր է:

Հումորի զգացումը. Տղամարդն առավել հանգիստ ու «հարմարավետ» է զգում այն կնոջ ներկայությամբ, որը կարողանում է գնահատել նրա սրամտությունը:

Հոգատար վերաբերմունք. Տղամարդիկ կանանցից պակաս չեն զգում հոգատարության կարիք: Ամենայն անկեղծությամբ հետաքրքրվե’ք նրանով, եւ դա նրա մեջ եւս ցանկություն կառաջացնի Ձեզնով հետաքրքրվելու, ավելի մոտից ծանոթանալու:

Ինտրիգ. Կարիք չկա Ձեր կյանքում վերջապես հայտնված «իդեալական» տղամարդուն պատմել անձնական կյանքի մանրամասներ. աշխատե’ք երկար մնալ խորհրդավորության վարագույրի ետեւում:

Հմայք. Ինքնավստահ կինը միշտ հետաքրքիր է եւ անբացատրելիորեն մագնիսի պես ձգում է տղամարդկանց: Հմայքը անզեն աչքով անորսալի գեղեցկություն է, որ խոցում է մինչեւ հոգու խորքը…

Բացահայտ սիրախաղի փոխարեն նախընտրեք թեթեւ ակնարկները. Տղամարդիկ իրենց նվաճողներ են համարում «կանանց գործում», եւ թող այդպես էլ լինի: Չարժի այդ պատրանքը հօդս ցնդեցնելու միամտություն ցուցաբերել:

Փոքրիկ խորամանկություններ. Արտահայտիչ շրթներկը, գլուխը թեթեւ թեքելը խոսակցության ժամանակ, ուսին ընկած նուրբ խոպոպիկը. ահա կանացիությունը՝ սեքսուալության թեթեւ ակնարկով:

Անթերի արտաքին տեսքը. «Ոճեղեն» կինը գիտի՝ ինչն է գրավում տղամարդուն: Նա ցանկացած իրավիճակում զգում է իրեն, ինչպես «ձուկը ջրում», անշտապ հիանում է ինքն իրենովª իր վրա սեւեռելով շրջապատողների հետաքրքրված հայացքները:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 336 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x