Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Ինչ վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման առնչությամբ. «Իրատես». 1in.am
12:04 PM
Ինչ վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման առնչությամբ. «Իրատես». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և  ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:

Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ և  ԱԱԾ պետերին նման անհարմար վիճակի մեջ դնեն: Չնայած ուշագրավն այն է, որ այդ գաղտնալսումից, այսպես ասած, ավելի շահեկան դուրս եկավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Վերջինս դիտարկվում է ավելի զգուշավոր այս իրողություններում, ինչին իշխանական վերնախավը չի կարող հանգիստ վերաբերվել: Կասկածներն ավելի են խորանում այն առումով, որ չնայած դրսից են եղել գաղտնալսողները, բայց ներսում հաստատ օգնող ձեռքեր կան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 175 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x