Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ». Armlur.am
11:14 AM
Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետարքրվեց՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը: 



ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ: Բացի այս` դատավոր Պողոսյանն անցած տարում 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել: Կնոջ` Շուշանիկ Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ ոչինչ չունի` ո՛չ դրամական միջոց, ո՛չ եկամուտ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 
 

 

 


 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 257 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x