Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Ինչ հետևանքների է բերում լիցքաթափված հեռախոսը 1in.am
9:50 PM
Ինչ հետևանքների է բերում լիցքաթափված հեռախոսը 1in.am

1in.am-ը գրում է.   

Սմարթֆոնների տերերը, ովքեր ժամանակին չեն լիցքավորում իրենց հեռախոսները, համարձակվում են վատթարացնել իրենց հարաբերությունները հարազատների հետ կամ փչացնել կարիերայի հետ կապված հեռանկարները,– ասվում է Kasperski Lab.-ի կատարած նոր հետազոտության մեջ։ Մարդիկ, ում հեռախոսը անհասանելի է, հաճախ են անհանգստանում իրենց հարազատների համար։ Մոտ 45%-ը անհանգստանում է, որ բաց կթողնեն զանգը և չեն կարողանա օգնել հարազատներին և ընկերներին անհրաժեշտության դեպքում, իսկ 51%-ը վախենում է, որ իրենց լռությունը անհանգստություն կպատճառի հարազատներին։ 

 

Նրանց վախերը, սակայն, անհիմն չեն. փորձը ցույց է տալիս, որ առանց լիցքի հեռախոսը կարող է հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ ընտանիքի և սիրելիների հետ կամ այլ անցանկալի հետևանքների բերել։ 

 

Հարցվածների մոտ 21%-ը ասել է, որ անջատված հեռախոսի պատճառով չի կարողացել ժամադրության գալ կամ պայմանավորվել, 15%-ի դեպքում դա զուգընկերոջ հետ խնդիրների պատճառ է դարձել։ Տխուր է, սակայն լիցքաթափված հեռախոսը ազդում է ոչ միայն անձնական կյանքում հարաբերությունների, այլև գործնական կյանքի վրա։ Մոտ 21%-ը այդ պատճառով կորցրել են ինչ որ գործնական առաջարկ։

Ամեն դեպքում, հարցվածների 18%–ը չի վախենում բարդություններից և ոչինչ չի ձեռնարկում՝ առցանց մնալու համար։ 

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 223 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x