Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Ինչ երանգներ պարտադիր պետք է լինեն ձեր զգեստապահարանում այս աշնանը Ladynews.am
6:22 PM
Ինչ երանգներ պարտադիր պետք է լինեն ձեր զգեստապահարանում այս աշնանը Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

Ձևերը և ոճերը միակը չեն որոնց պետք է հետևել: Գունային երանգները բեմահարթակներում փոփոխվում են ամեն սեզոն. հնարավոր է, ինչ-ինչ գույներ մնում են հիմնային, իսկ որոշները նորաձևություն են վերադառնում կրկին կամ դառնում նոր տրենդ:

Ո՞ր գույներն են այժմ նորաձև և որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Թաց ասֆալտի գույն

Մոխրագույնը դասական գույն է, որը պետք է լինի ցանկացածի զգեստապահարանում: Միայն թվացյալ է, թե այն տխուր է: Իրականում մոխրագույն իրերը նայվում են ուժեղ և համընդհանուր: Սա հաստատում են նաև նորաձևության տները՝ իրենց ներկա հավաքածուներում ներառելով մոխրագոիյն երանգների հագուստ:

Բեմահաթակներում հայտնվում են նաև մետալիկ գույնի զգեստներ, որոնք ևս արդիական են մնում այս սեզոնին:

 

Գինու գույն

Այս սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս մի փոքր խամրեցնել ներկապնակը և հագուստի համար ընտրել մորու և բալի երանգները: Չնայած բեմահարթակներում հայտնվում են ամենատարբեր երանգներ՝ վառ բալագույնից մինչև գինու, լայն գունային փաթեթը թույլ է տալիս ընտրել այն երանգը, որը կատարյալ կհամապատասխանի ձեզ: Բալի գույնը կարող է թարմացնել ձեր դեմքի գույնը, իսկ գինունը՝ ընդծել աչքերի գույնը:

Դեղին

Այս սեզոնին դեղինը դարձել է այն գույներից, որոնք երևացել են ցուցադրությունների ժամանակ: Դրա երանգները՝ սկսած կիտրոնագույնից միչև հագեցած դեղինն ու մանանեխի երանգը, նվաճել են նորաձևության տների ցուցադրությունների մեծամասնությունը: Առավել արդիական է դարձել այս գույնի օգդագործումը դետալների մեջ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն միտումին, երբ դեղինն օգտագործվում է որպես միատոն կերպարը լրացնող մաս:

Ավազագույն

Ազազագույնը ևս ունիվերսալ է, որին դիզայներները վերադառնում են գրեթե յուրաքանչյուր սեզոն: Գաղտնիքը շատ պարզ է. այս բազային երանգը սազում է բոլոր կանանց՝ անկախ գունային տիպից և մաշկից: Հատկապես տարածված են ավազագույն արտահագուստը: Ի դեպ, եթե դուք մուգ մազեր ունեք, ապա անպայման ուշադրություն դարձրեք այս գույնին, այն կընդծի ձեր վարսերի երանգը:

Խակի

Խակի գույնը վաղուց արդեն չի ասոսացվում ռազմական կամ սաֆարի ոճի հետ: 2018-2019 աշուն-ձմեռ սեզոնին խակի գույնը չի կորցնում իր արդիականությունը և պարբերաբար հավաքածուներում օգտագոըրծվում է որպես հիմնային երանգ:

Ընտրել խակին ըստ ձեր մաշկի երանգի՝ բավականին դյուրին է: Եթե ձեր մաշկը սառը երանգի է, ապա նպատակահարմար է, որ ընտրեք հենց խամրած, խակիի սառը գույնը: Եթե ունեք մաշկի տաք երանգ, ապա ձեզ պետք է հագեցած երանգավորում՝ մանանեխա-դեղնագույնին անցնող:

Թագավորական կապույտ

Այս սեզոնին բեմահարթակներում թագավորում են կապույտի ամենատարբեր երանգները: Այդուհանդերձ, դիզայներների ակնհայտ նախընտրությունը թագավորական կապույտի կողմն է, այսպես կոչված, կապույտ պողպատի երանգը: Դաշտը չեն թողնում նաև կապույտի բաց երանգները:

Ի դեպ, կապույտ գույնը կատարյալ է շիկահերների համար, քանի որ ընդգծում է աչքերի գույնը և տեսողականորեն թուլացնում մազերի դեղնությունը: Ոմանք, նույնիսկ, կապույտը համարել են նոր սև:

 

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 237 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x