Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Ինչ է նշանակում ձեր բնակարանի թիվը Hayacq.com
10:56 PM
Ինչ է նշանակում ձեր բնակարանի թիվը Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բնակարանի հետ ձեզ բաժին է ընկնում նրա թիվը: 
Այսպես, նախ հաշվարկում ենք բնակարանի թվագիտական արժեքը: Հաշվարկը շատ պարզ է. օրինակ, թիվ 138 բնակարանը հավասար է 1+3+ 8 = 12. 1+2 = 3: 3-ը 138 բնակարանի թվագիտական արժեքն է:  

Թիվ 1. Մոլորակը` Արեւ: Նման բնակարանն իր տերերին լցնում է ստեղծագործական էներգիայով եւ կենսական ուրախությամբ: Այն մարդուն թույլ է տալիս աչքի ընկնել, գրավել շրջապատի ուշադրությունը: Դրանում իրենց լավ կզգան նկարիչները, բանաստեղծները, գրողները, լրագրողները: Բնակարանում պետք է շատ տարբեր լուսամփոփներ լինեն, իսկ տիրապետող գունապնակը` նարնջակարմիր: Նման տան մթնոլորտը անհոգ է եւ բաց: Բայց փայլը նախատեսված է միայն բարի մարդկանց համար, իսկ չարերը նման տանը միայն վնասներ կկրեն: 
Թիվ  2. Մոլորակը` Լուսին: Ինտուիցիա եւ հայեցողություն: Բնակարանը բարենպաստ է այնպիսի մարդկանց համար, որոնք աշխատում են փոքր երեխաների հետ, խոհարարների եւ երաժիշտների համար: Նման բնակարանում գլխավոր շեշտը պետք է ընկնի հայելու վրա, իսկ հիմնական գույնը մեղմ կրեմագույնն է` զմրուխտականաչի նուրբ երանգավորմամբ: Մտածեք լոգասենյակի արտաքին տեսքի մասին. այն պետք է անթերի լինի: 
Թիվ 3. Մոլորակը` Մարս: Կամք, վճռականություն, գործողություն: Այս բնակարանը ալարկոտների համար չէ: Եթե պասիվ լինեք, որոշումները կընդունեն ձեր փոխարեն: Այս բնակարանում ստիպված կլինեք անընդհատ ինչ-որ բան նորոգել` խողովակաշարը, փականները, աթոռները…  Տերերը պետք է լավ տոնուս ունենան եւ մշտական շարժման մեջ լինեն, հակառակ դեպքում՝ էներգիայի կանգը հիվանդությունների պատճառ կդառնա: Ներքին հարդարման մեջ պետք է ավելի շատ կարմիր գույն լինի: Առավել ակտիվ տեղերն են զուգարանը եւ միջանցքը, հոգ տարեք դրանց: 
Թիվ 4. Մոլորակը` Մերկուրի:  Նման բնակարանում պետք է «ապրի» առավելագույն ազնվությունը, սուտը կվերադառնա ձեզ: Այս տանն ապրողներին ձգում են ճանապարհորդությունները: Պատրաստվեք շատ շփվելու, ընդ որում` ոչ միայն տանը, այլեւ` աշխատավայրում:  Այս բնակարանը ձեզ շատ դիսպետչերական աշխատանք է խոստանում: Ներքին հարդարման մեջ գլխավորը տեղեկատվության հետ կապված օբյեկտներն են` սկսած հեռուստացույցից եւ հեռախոսից, վերջացրած պատերին լուսանկարներով  եւ շրջանակներում հիերոգլիֆներով: Իսկ բարենպաստ գույներն են երկնագույնը, մոխրագույնը, ինչպես նաեւ կապույտը եւ դեղինը: 
Թիվ 5. Մոլորակը` Յուպիտեր:  Այստեղ ամեն ինչ գլոբալ է. նման բնակարանի կյանքը կարող է կապված լինել քաղաքականության, գիտության հետ, ամեն ինչ ծառայում է մարդկանց միավորմանը հանուն ինչ-որ գաղափարի: Նման տան համար լավ է ծիրանագույնը: Իսկ իսկական զարդարանք կլինեն բրոնզե առարկաները, հատկապես`  հեռավոր երկրներից բերված:  Ձեզ թույլ մի տվեք բարկանալ, եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: Եվ մի մոռացեք մեծ  գրադարանի մասին: 
Թիվ 6. Մոլորակը`Վեներա: Հանգիստ, սեր եւ հարմարավետություն: Այստեղ ապրում են կամ բարի եւ հյուրընկալ մարդիկ, կամ էլ իսկական աղմկարարներ: Գույները շատ տաք են` բաց դարչնագույնից մինչեւ մուգ դարչնագույն:  Այս տանը մեծ բազմոցներ կան, խոշոր սեղան, գորգեր, ծաղիկներ…  Տունը լիքն է: Հատկապես նման բնակարանում սիրում են կենդանիների` կատուների, շների: Նման տանը մի հայհոյեք, միշտ մեղավոր կլինի վեճը սկսողը:  
Թիվ 7. Մոլորակը`Սատուրն: Անընդհատ փորձություններ են: Նման բնակարանի բնակիչները հաճախ նեղ վիճակում են լինում եւ տարբեր տեսակի սահմանափակումներ են զգում: Բայց ամեն ինչ այնքան վատ չէ: Այս բնակարանում դուք կկարողանաք կուտակել, վարպետանալ որեւէ բանում: Գլխավորը` հաճախ վերլուծեք ձեր արարքներն ու պահվածքը, օգտակար կլինի նաեւ քաղցելը եւ յոգայով զբաղվելը: Գերակշռող գույնը մուգ կապույտն է:  Ներքին ձեւավորման մեջ տիրապետող բան չկա: 
Թիվ 8. Մոլորակը` Ուրան: Սա աստղագետների եւ պայծառատեսների մոլորակ է, եթե այնտեղ հաստատվի որեւէ պրագմատիկ եւ նյութապաշտ, իրեն լավ չի զգա: Այս բնակարանում դուք միշտ շրջապատված կլինեք ընկերներով: Դրա ձեւավորման համար վառ, ծիածանային գույներ օգտագործեք, եւ անպայման պետք է առկա լինի երկնակապույտը: Զգույշ եղեք էլեկտրական սարքերի հետ եւ պատուհանները մաքուր պահեք: 
Թիվ 9. Մոլորակը` Նեպտուն: Շատ բարդ բնակարան է: Դրանում իրենց լավ կզգան հոգեւորականները, երաժիշտները, ծովայինները, էքստրասենսները: Այստեղ շատ հեշտ է խրվել անիրականանալի երազանքների մեջ եւ շատ վնասակար սովորույթներ ձեռք բերել:  Այս բնակարանն, ասես, բերմուդյան եռանկյունի է. այստեղ անընդհատ ինչ-որ իրեր են կորում եւ ամեն ինչ զուրկ է առողջ բանականությունից:
Իսկ հիմա կարելի է ստուգել, թե ձեր բնակարանը եւ նրա մթնոլորտն ինչպես են համապատասխանում առաջարկված բնութագրերին: Բայց չարժե այդ տեղեկություններին չափազանց լուրջ վերաբերվել: Ի վերջո, բնակարանը նրա տիրոջ հայելին է: Եվ թե ինչպիսին այն կլինի, դուք եք որոշում: 
 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 272 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x