Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ինչ արժեն Նիկոլ Փաշինյանի ժամացույցները Lragir.am
6:43 PM
Ինչ արժեն Նիկոլ Փաշինյանի ժամացույցները Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը 50 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր ժամացույցների լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը.

«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է, մասնավորապես, աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) և 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաև հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»:

 

 

 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 313 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x