Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Ի՞նչ կա «այն աշխարհում». տարբեր մարդկանց պատմություններ, ովքեր կլինիկական մահ են տարել. Hayacq.com
8:09 PM
Ի՞նչ կա «այն աշխարհում». տարբեր մարդկանց պատմություններ, ովքեր կլինիկական մահ են տարել. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Իմ ֆուտբոլի մարզիչը հենց խաղադաշտում սրտի կաթված ստացավ ու 15 րոպե «մահացած մնաց»:

Երբ նրան հարցրին, թե ինչ է հիշում իր մահվան մասին, պատասխանեց, որ հիշում է «լիուլի դատարկություն»: Նա ամնեզիա չուներ, պարզապես, ըստ իրեն, բացարձակ դատարկության մեջ էր գտնվում:

Ասում էր, որ դա իր կյանքի ամենահանգիստ պահն էր: Ամենայն հավանականությամբ, մահը հիշեցնում է «Սկիզբ» ֆիլմը, որտեղ ինքդ ես կառուցում քեզ շրջապատող աշխարհը:

Երբ 15 տարեկան էի, հոգեկան խանգարում ունեցող հորեղբայրս խոհանոցային դանակը փորս խրեց: Ես փորձեցի հասնել հեռախոսին ու շտապ օգնություն կանչել, սակայն մնացի կես ճանապարհին:

Հիշում եմ այն զգացողությունը, որ փորձում էի լքել մութ սենյակն ու արևի տակ դուրս գալ: Խուճապն անցավ, և ինձ պատեց մաքրամաքուր հանգիստը: Ես պառկած էի այգում, որում բոլո բույսերը կլանում էին լույսը, իսկ ինձ վրա բոլոր հնարավոր գույներն էին ընկած, այդ թվում՝ այնպիսի գույներ, որոնք երբևէ չեմ տեսել ու այժմ չեմ կարող բնութագրել:

Այնուհետև մի մարդ հայտնվեց այգում ու ասաց, որ ես դեռևս չեմ կարող տուն վերադառնալ, քանի որ ժամանակը դեռ չի եկել:

Ես սկսեցի լաց լինել, սակայն հիշում եմ, որ ունեի զգացողություն, որ պետք է վերադառնալ՝ անկախ նրանից, որ ցանկություն չունեի: Վերոնշյալ մարդը, արցունքն աչքերին, բռնեց ձեռքիցս ու հետ ուղեկցեց «դեպի իմ մարմին», որը շտապ օգնության մեքենայի մեջ էր:

Երբ մորաքույրս 18 տարեկան էր, մի օր կորցրել է գիտակցությունն էպիլեպսիկ ցնցման ժամանակ: Նրա կողքին ոչ ոք չի եղել:

Այնուհետև տատիկս գտել է նրան, և բժիշկներին հաջողվել է փրկել նրան:

Մորաքույրս պատմում է, որ շատ լուսավոր ու հանդարտ միջանցքում էր: Նա աննպատակ քայլում էր այնտեղ, մինչև որ դրա վերջում չգտավ հսկայական կողպած մի դուռ: Նա ամբողջ ուժով փորձում էր բացել դուռը՝ թակում էր, քաշում, հարվածում ոտքերով, սակայն ապարդյուն:

Երբ նա հետ շրջվեց, տեսավ, որ միջանցքը վերածվել է վերակենդանացման բաժանմունքի: Նա պառկած էր բուժասեղանին, իսկ բժիշկներն ու բուժքույրերը փորձում էին հետ վերադարձնել նրան կյանք: Նա թողեց դուռը, շրջվեց ու մտավ «իր իսկ մարմնի մեջ»:

Մորաքույրս մահացավ 42 տարեկանում:

Հայրս պատմում է, թե ինչ է իր հետ պատահել սրտի բաց վիրահատության ընթացքում

Բժիշկները ստիպված էին նրա սիրտը կանգնեցնել 20-30 րոպեով, մինչև որ չտեղադրեին մեխանիկական փականը: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր:

Հայրս ասում է, որ «մահից» հետո նա հայտնվեց շատ մութ վայրում: Սկսեց այստեղ-այնտեղ զբոսնել, և ամենուրեք երևում էին դեֆորմացված մարդիկ, որոնք նրա վրա բղավում էին: Նա սարսափից թաքնվել էր մի անկյունում:

Հրեշները կհարձակվեին նրա վրա, եթե նա չտեսներ իր հանգուցյալ տատիկին: Տատիկը նրան էր մեկնել ձեռքն ու առևանգել նրան: Հաջորդ պահին նա արթնացել է հիվանդասենյակում:

Հայրս վստահ էր, որ դա դժոխքն էր: Չգիտեմ՝ դա իսկապես այդպես է, թե ոչ, բայց այդ դեպքն ամբողջապես փոխեց հորս կյանքը: Նա հավատացյալ դարձավ ու վերադարձավ ընտանիք:

Աներս հիվանդանոցում էր, և սրտի կանգ էր տեղի ունեցել: Նա մահացել էր, սակայն նրան վերակենդանացրին:

Այնուհետև նա մեկ առ մեկ պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել իր սրտի վիրահատությունը: Վերջապես կինս նրան ասաց. «Պա՛պ, քեզ սրտի վիրահատություն չեն արել»: Իսկ նա պատասխանեց. «Արել են: Ես հիշում եմ, թե ինչպես իմ սրտին հարվածեցին ադամանդե գավազանով, ու այն կրկին սկսեց աշխատել»:

Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ: Մի քանի օր անց նա մահացավ և չկարողացավ այլ բաներ պատմել:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 171 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x