Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Ի՞նչ են իրականում նշանակում նրա SMS-ները. Hayacq.com
5:41 PM
Ի՞նչ են իրականում նշանակում նրա SMS-ները. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

«Ողջույն»

 

Իհարկե դու ցանկանում ես մտածել, որ նա այդպիսով ցանկանում է քեզ հետ շփում սկսել, բայց չգիտի, թե ինչպես: Իրականում դու ճիշտ ես: Բայց մի մանրուք կա. նա առանձնապես ջանք չի թափել: 

Այո, նա մտածում էր քո մասին, բայց ոչ այնքան ջանասիրաբար, որքան դու էիր ցանկանում: Կարող ես պատասխանել, եթե հավանում ես նրան:

 

«Այսօր երեկոյան զբաղված ե՞ս»

Եթե նա գրում է քեզ օրվա վերջին, հատկապես ուրբաթ կամ շաբաթ օրը, նշանակում է, որ նրա պլանները փոխվել են, և նա հերթով գրում է բոլոր ընկերուհիներին այն հույսով, որ կգտնի մեկին: Ինքդ որոշիր` զբաղված ես, թե ոչ:

 

«Այսօր ամեն ինչ հետաձգվում է»

Եթե այս հաղորդագրությունը չի ուղեկցվում խելամիտ և ոչ այնքան ընդհանուր բացատրությամբ, ապա նա ամենայն հավանականությամբ չի ցանկանում հանդիպել կամ ավելի հետաքրքիր պլաններ ունի:

 

«Այո:», «Եղավ:» և այլ պարզ պատասխաններ

Այստեղ բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Օրինակ նման կերպ տղան ցանկանում է ցույց տալ իր վիրավորանքը կամ զայրույթը: Կամ էլ նա պարզապես չի ցանկանում շփվել քեզ, բայց բավականին «դաստիարակված է», որպեսզի պարզապես արհամարհի քեզ: Բացի այդ նա կարող է շատ զբաղված լինել:

 

«Ուղարկիր ինձ նկարդ»

Եթե նա ընկերդ է, նշանակում է, որ կարոտել է քեզ և մի-փոքր տխրում է, քանի որ չեք կարող հանդիպել: Իսկ եթե պարզապես ծանոթ տղա է, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ խմած է կամ շատ գրգռված և պարզապես ցանկանում է տեսնել մարմինդ: Պատասխանել, թե ոչ` որոշիր ինքդ:

 

SMS-իդ պատասխան չի գալիս

Մի հավատա, որ նա չի նկատել հաղորդագրությունդ, քանի որ հիմա մենք քայլում ենք` մխրճված մեր բջջայինների մեջ: Մի հավատա նաև, որ հաղորդագրությունը չի հասել, քանի որ մեր օրերում այդ պատճառաբանությունը հնչում է ավելի հաճախ, քան կապի հետ է խնդիր լինում: Պատրաստ եղիր ամենատհաճին. նա պարզապես չի ցանկանել քեզ պատասխանել:

 

Եթե նա իր ուղարկած հաղորդագրությունից հետո ևս մեկն է ուղարկում

Դա հիանալի նշան է: Նշանակում է, որ նա իսկապես տարված է խոսակցությամբ և հետաքրքրված է քեզնով:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 175 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x