Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Հրապարակվել է Ռոնալդուի լուսանկարներն իրեն բռնաբարության մեջ մեղադրող ամերիկուհու հետ. Blognews.am
9:51 PM
Հրապարակվել է Ռոնալդուի լուսանկարներն իրեն բռնաբարության մեջ մեղադրող ամերիկուհու հետ. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Համացանցում հրապարակվել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի լուսանկարն ամերիկուհի Քեթրին Մայորգայի հետ, որը վերջերս ֆուտբոլիստին բռնաբարության մեջ էր մեղադրել:



Ինչպես գրում է Lenta.ru-ն, լուսանկարը հրապարակվել է CelebritiesBuzz պորտալում: Ռոնալդուն և Մայորգան պատկերվել են մի քանի կադրերում, որոնցում ամերիկուհին պարում և խոսում է պորտուգալացու հետ:

Մայորգան սեպտեմբերի 28-ին առաջին անգամ հրապարակավ մեղադրանք է հնչեցրել ֆուտբոլիստի հասցեին: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Ինչպես կինը նշում է, ֆուտբոլիստն ավելի ուշ 375 000 դոլար է վճարել իրեն լռության դիմաց:

Ռոնալդուն կնոջ պնդումները կեղծիք է անվանել: «Նա ցանկանում է հայտնի դառնալ իմ անվան հաշվին: Նման իրավիճակներն իմ աշխատանքի մի մասն են», - ասել է ֆուտբոլիստը:

Նրա փաստաբանները մտադիր են դատի տալ գերմանական Der Spiegel պարբերականին, որը հրապարակել է ամերիկուհու հայտարարությունը:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 336 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x