Գլխավոր էջ » 2018 » September » 15 » ՀՔԾ-ն պարզաբանում է Սերժի Վաչոյի գումարների վերադարձի մասին լուրերը Lurer.com
11:55 PM
ՀՔԾ-ն պարզաբանում է Սերժի Վաչոյի գումարների վերադարձի մասին լուրերը Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա:

Ուստի լրատվամիջոցներին հորդորում ենք իրականության հետ որևէ աղերս չունեցող նման լուրեր տարածելուց առաջ դրանց հավաստիությունը նախ ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ: 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 241 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x