Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից. Էդմոն Մարուքյան Lragir.am
7:48 PM
Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից. Էդմոն Մարուքյան Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Լույս դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենց դեմ սեւ փիար է իրականացվում: Նա անդրադարձել է նաեւ սեւերի ու սպիտակների թեմային, քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ասել է, որ երկրի ղեկավարը չպետք է հանրությանը բաժանի սեւերի ու սպիտակների:

 

Նրա խոսքով, եթե հայտարարվում է, որ բարձրագույն արժեքը քաղաքացին է, ապա չեն կարող լինել սեւ եւ սպիտակ քաղաքացիներ: Դա ամեն ինչի սկիզբն է, ասել է նա, հավելելով, որ հույս ունի, որ ինչ որ պահի «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից»: 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 276 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x