Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Հովտամեջ գյուղում իրական «նարկոֆերմա» են հայտնաբերել (տեսանյութ) Operativ.am
8:45 PM
Հովտամեջ գյուղում իրական «նարկոֆերմա» են հայտնաբերել (տեսանյութ) Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Հակոբյանն իր առանձնատանը կից հողամասում կառուցված ջերմոցում կանեփ է աճեցրել: Ջերմոցը կահավորված է եղել հատուկ ջրակաթիլային ոռոգման, օդափոխության և ջերմակարգավորման համակարգերով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Կանեփի տնկիներով ջերմոցի անվտանգությունը հսկելու նպատակով Հակոբյանը տարածքում տեղադրել է շարժիչ սենսորներ և անվտանգության ձայնային համակարգ, անմիջական հսկողության համար դեպի ջերմոց նայող դիտակետ է բացել:

Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ: Նրանք արմատախիլ են արել բույսերը, փաթեթավորել և կնքել՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 277 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x