Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Հոր ընկերները առևանգել են նրա ուսանողուհի դստերը և ութ ժամ շարունակ բռնաբարել են նրան. 1in.am
6:51 PM
Հոր ընկերները առևանգել են նրա ուսանողուհի դստերը և ութ ժամ շարունակ բռնաբարել են նրան. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հնդկաստանում 12 երիտասարդներ առևանգել են 19-ամյա ուսանողուհուն և բռնաբարել են նրան ութ ժամ շարունակ։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ–ները։

Աղջկան առևանգել են սեպտեմբերի 12-ին, առավոտյան, ավտոբուսի կանգառից։ Զոհի խոսքերով՝ երիտասարդները, որոնց ինքը ճանաչել է, նրան ջուր են խմեցրել, որի մեջ, աղջկա կարծիքով, թմրանյութ է խառնած եղել, իսկ հետո նրան մեքենայով քաղաքից դուրս են տարել։ Ութ ժամ շարունակ 12 երիտասարդներ նրան բռնաբարել են, իսկ հետո հետ են վերադարձրել աղջկան կանգառ և զանգահարել են նրա ծնողներին, որպեսզի գան և տանեն աղջկան։

Խմբակային բռնաբարության արդյունքում տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրա մոր խոքերով՝ նա ուժեղ կոկորդի ցավ է ունեցել և մի որոշ ժամանակ չի կարողացել խոսել և ուտել։ Այժմ աղջիկը բժիշկների հսկողության տակ է գտնվում։

Ներկա պահին ոստիկանությունը աշխատում է հանցագործներին գտնելու ուղղությամբ։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 2321 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x