Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ. իշխանության դեմ չենք ուզում դուրս գալ. Շահեն Հարությունյան (վիդեո). News.am
2:28 PM
Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ. իշխանության դեմ չենք ուզում դուրս գալ. Շահեն Հարությունյան (վիդեո). News.am

News.am-ը գրում է.   

«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու եւ համաներում հայտարարելու պահանջով:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Շահեն Հարությունյանը:

.

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետեւյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակ ռեժիմից փոխել բաց ռեժիմի:

«Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ եւ քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես հասկանում ենք, մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու եւ առաջարկում է  բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ»,-ասել է Շահեն Հարությունյանը:

Նա խոսել է նաեւ մեծ համաներման անհրաժեշտության մասին. «5 տարի շարունակ հայաստանում տեղի չի ունեցել համաներում եւ հիմա բոլորը պետք է զգան հեղափոխության շունչը: Եղել են բազմաթիվ առիթներ, բայց համաներում տեղի չի ունեցել: վերջին կարեւոր առիթը հենց հեղափոխությունն էր եւ սիրո ու համերաշխության սկզբունքները պետք է տարածվեին նաեւ կալանավորների վրա: Համաներումը պետք է լինի սեղմ ժամկետում: Անգամ պատրաստ եմ իմ հոր ազատ արձակման, արդարացման գործընթացը փոքր ինչ հետաձգել հանուն համաներման: Իմ հայրը չի ընդունելու համաներումը»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Նա եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-ից սկսում են բողոքի ակցիաներ, երթեր. «իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը եւ փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով:

Հստակ արձանագրեք, որ մենք իշխանության դեմ չենք ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունենք, մենք ներկայացնում ենք մեր պահանջը, որովհետեւ ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները եւ լուծեն նրանց խնդիրները:

Հոկտեմբերի 7-ին՝  ժամը 18:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում՝ իմ ընկերների հետ միասին: Նրանք, որոնք կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-հայտարարել է Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երեւանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել եւ դատապարտվել էին ազատազրկման։ Շանթ Հարությունյանը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։


 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 417 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x