Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Հնդկաստանում ուղևորը ինքնաթիռի վթարային ելքը շփոթել է զուգարանի հետ. Blognews.am
1:27 PM
Հնդկաստանում ուղևորը ինքնաթիռի վթարային ելքը շփոթել է զուգարանի հետ. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Հնդկաստանում GoAir ավիաընկերության ուղևորը թռիչքի ընթացքում փորձել է բացել վթարային ելքը՝ շփոթելով այն զուգարանի հետ։

Այս մասին հաղորդում է Times of India թերթը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին։

Ինչպես նշվում է՝ միջադեպը տեղի է ունեցել Նյու–Դելիից Պատնա թռիչքի ընթացքում՝ 150 հոգիանոց ինքնաթիռում։ Ուղևորների խոսքերով՝ տղամարդը վեր է կացել իր տեղից և մոտեցել է ելքին։ Երբ նա փորձել է բացել դուռը, մարդիկ սկսել են գոռալ, հետո ինչ–որ մեկը նրան ամուր բռնել է, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել։ Մի քանի ուղևոր տուժվել է։

Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ պարզապես ցանկացել է զուգարան գնալ։ Պարզվել է, որ նա առաջին անգամ է թռչել ինքնաթիռով։

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 779 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x