Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Հնդկաստանում նոր օդանավակայան է բացվել՝ անկրկնելի տեսարանով 168.am
7:37 PM
Հնդկաստանում նոր օդանավակայան է բացվել՝ անկրկնելի տեսարանով 168.am

168.am-ը գրում է.   

Հիմալայներում ավելի քան 1400 մետր բարձրության վրա տեղավորված նոր օդանավակայանի պատուհաններից բացվում է ամենագրավիչ տեսարաններից մեկը: Այդ մասին հայտնել է CNN-ը: Օդանավակայանն սպասարկում է Հնդկաստանի հեռավոր շրջաններից մեկը՝ Սիկիմի նահանգը:

Օբյեկտի շինարարության վրա ծախսվել է 68,7 մլն դոլար: «Այն ցուցադրում է մեր ինժեներների ու բանվորների առաջավոր ձեռքբերումները: Դա հիրավի զարմանալի առաջընթաց է»,-ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Նոր օդանավակայանի՝ 2380 քառակուսի մետր մակերեսով թերմինալը կարող է տեղավորել մինչեւ 100 ուղեւորի: Մինչեւ թերմինալի բացումը զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները հարկադրված էին օգտագործել Արեւմտյան Բենգալիայի օդանավակայանը, իսկ այնտեղ մեքենայով կարելի է հասնել հինգ ժամում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 278 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x