Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Հնդկաստանում երկու քթով և երեք աչքով հորթուկ է ծնվել. 1in.am
8:48 PM
Հնդկաստանում երկու քթով և երեք աչքով հորթուկ է ծնվել. 1in.am

1in.am-ը գրում է.   

Օգոստոսի 10-ին հնդկական Նավալուր ավանում անսովոր հորթուկ է ծնվել Փոքրիկը առողջ է և լավ ուտում է՝ օրական հինգ շիշ կաթ։

Նա մեկ մարմին ունի և երկու քիթ, երեք աչք, մեկ զույգ ականջներ և մեկ բերան,– հաղորդում է Daily Mail-ը։

Նորածնի տերը՝ Սանգլիմուտուն ասում է, որ ամեն օր բազմաթիվ մարդիկ են այցելում իրենց, որպեսզի տեսնեն հորթուկին։

«Մենք բոլորս ցնցված էինք, երբ լսեցինք, որ մեր գյուղում երկգլխանի հորթ է ծնվել։ Սա իսկական հրաշք է»,– ասում են համագյուղացիները։

Այս երևույթը գիտության մեջ պոլիցեֆալիա է կոչվում։ Սաղմը սկսում է կիսվել երկվորյակների, սակայն հետո կանգ է առնում։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 293 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x