Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Հնդկաստանում ամուսնուն սպանել են ավելի բարձր կաստայի պատկանող հղի կնոջ աչքերի առաջ. 1in.am
10:26 PM
Հնդկաստանում ամուսնուն սպանել են ավելի բարձր կաստայի պատկանող հղի կնոջ աչքերի առաջ. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հնդկաստանի Միրիոլագուդա քաղաքում դաժան «պատվո սպանություն» է կատարվել այն բանից հետո, երբ տեղի բնակիչը ամուսնացել է ավելի բարձր կաստայի պատկանող աղջկա հետ:

24-ամյա Փրամայ Քումարին օրը ցերեկով սպանել են իր հղի կնոջ՝ Ամրութհայի աչքերի առաջ, երբ նրանք դուրս գալիս են եղել հիվանդանոցից: Ողբերգությունը կատարվել է ամուսնությունից ընդամենը 9 ամիս անց՝ գրում է Mirror-ը:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ տղամարդը մեջքից հարձակվում Փրանայի վրա և մաչետեով մի քանի հարված է հասցնում նրա վզին: Երբ զոհը ընկնում է գետնին՝ հարձակումը շարունակվում է: Աղջիկը փորձում է կանգնեցնել անծանոթին, բայց վերջինս սպանում է Փրանային, գցում զենքը և փախչում դեպքի վայրից: Ամրութհան անմիջապես հիվանդանոց է դիմում, որպեսզի իր սիրելիին օգնություն ցույց տան:

Նշվում է, որ ամուսինների ընտանիքները դեմ են եղել ամուսնությանը և ոստիկանական բաժանմունքում զույգին զգուշացրել են, որ արարողությունը կարող է ողբերգության վերածվել: Փրանայը դալիթ-քրիստոնյա էր ցածրագույն կաստայից, իսկ Ամրութհան պատկանել է նշանակությամբ 3-րդ կաստային:

Փրանայի հարազատները համարում են, որ հարձակումը իրականացվել է վերջերս զույգի կողմից Facebook-ում հրապարակված հարսանեկան տեսանյութի պատճառով: Բացի այդ՝ սպանությունից մեկ ամիս առաջ ոստիկանությունը հարցաքննել է Ամրութհայի հորը ցանկանալով իմանալ, թե արդյոք վերջինս չի պատրաստվում հարձակում իրականացնել իր փեսացուի վրա: Թերևս ինքը՝ Ամրութհան համարում է, որ հենց իր հայրը և եղբայրն են կապված ամուսնու սպանության հետ:

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 395 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x