Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Հնդիկներին թույլ են տվել առանց հետևանքների դավաճանել. 1in.am
2:43 PM
Հնդիկներին թույլ են տվել առանց հետևանքների դավաճանել. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է ամուսնական դավաճանության համար նախատեսված քրեական պատիժը: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը:

Անհավատարմության համար պատիժն արխայիկ է ճանաչվել և երկրի սահմանադրության 14-րդ ու 21-րդ հոդվածները խախտող («հավասարություն օրենքի առջև» և «կյանքի ու անձնական ազատության պաշտպանություն»):

«Դավաճանությունը կարող է քաղաքացիական հայցի և ամուսնալուծության պատճառ դառնալ, սակայն քրեորեն պատժելի լինել չի կարող»,-հայտարարել է դատավորներից մեկը:

Հնդկաստանի քրեական օրենսգրքի 497-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնացած կնոջ հետ սեռական կապ ունենալու պատճառով, առանց նրա ամուսնու համաձայնության, տղամարդու համար մինչև հինգ տարվա կալանք կամ տուգանք է նախատեսվում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 271 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x