Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Հինգ բան, որոնք դու չպետք է ներես տղամարդուն Hayacq.com
10:20 AM
Հինգ բան, որոնք դու չպետք է ներես տղամարդուն Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Երբ նա չի պատասխանում քո հաղորդագրություններին

Ցանկացած տղամարդ, ում հետ դուք հանդիպում եք, կարող է 20 վայրկյան հատկացնել, որպեսզի գոնե կարճ պատասխանի ձեր հաղորդագրությանը։ Եթե նա շարունակ անտեսում է ձեր հաղորդագրություններն ու արդարանում իր զբաղվածությամբ, նրան հնարավորինս հեռուն ուղարկեք։

Երբ նա հետաձգում է իր ծրագրերը

 

Իհարկե, կյանքում ամեն ինչ պատահում է։ Մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հետաձգել է իր ծրագրերը։ Բայց եթե տղամարդը մշտապես հետաձգում է ժամադրությունները, նա կամ չափից դուրս անկազմակերպ է ու անպատասխանատու կամ էլ պարզապես սրիկա Է։

Երբ նա պարզապես ուզում է քեզ հետ լավ ժամանակ անցկացնել

Դու հրաշալի ես՝  խելացի , ուրախ, կրեատիվ, գեղեցիկ, հետաքրքիր․․․ Այդ դեպքում ինչո՞ւ է նա միայն քո մարմինը գնահատում։ Թույլ մի՛ տուր, որ նա քեզ օգտագործի։ Դու կարող ես ավելին տալ, իսկ նա ամենեւին չի գնահատում դա։

Երբ նա չի հարգում քո ընտանիքն ու ընկերներին
Դու կարող ես նրան պատմել այն մասին, թե ինչպես է քեզ ինչ-որ բան զայրացնում քո ընկերուհու մեջ, կամ թե քո մոր ո՛ր բառերն են քեզ հունից հանել։ Բայց ամենեւին ընդունելի չէ, երբ նա է այդպես խոսում քո ընտանիքի կամ ընկերների մասին։
Երբ նա քեզ չի լսում
Եթե նա ջանքեր չի գործադրում, որպեսզի լսի քեզ, քո կարծիքը, պահանջներն ու մտքերը, նրան ասա, որ ականջները բացի ու լսի, հակառակ դեպքում դու՛ բացիր դուռը ու նրան դու՛րս հրավիրիր։ 

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 191 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x