Գլխավոր էջ » 2018 » September » 18 » «ՀՀԿ տատիկը» դարձավ «Ալյանսի տատիկ». Ներկա էր նաև Ծառուկյանը. «Հրապարակ». 1in.am
11:35 AM
«ՀՀԿ տատիկը» դարձավ «Ալյանսի տատիկ». Ներկա էր նաև Ծառուկյանը. «Հրապարակ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը կայացել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը։

«Միացյալ Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը, Գեղարոտի ղեկավար Սմբատ Բայրախտարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլք մասնակցում էին համագումարին: Չնայած դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, տարեցների պակաս էլ չկար, անգամ հայտնի «ՀՀԿ տատիկն» էր, ում հռչակեցին «Ալյանսի տատիկ»:

«Ալյանսն» ԱԺ-ում ներկայացված է «Ծառուկյան դաշինքի» կազմում՝ մեկ անձով՝ վերջերս ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանով: Համագումարին ներկա է եղել և ողջույնի խոսք է ասել նաև Գագիկ Ծառուկյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 263 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x