Գլխավոր էջ » 2018 » September » 27 » ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանն այսօր կհավաքի բոլորին մեկ վայրում. «Ժողովուրդ». Armlur.am
10:36 AM
ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանն այսօր կհավաքի բոլորին մեկ վայրում. «Ժողովուրդ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո «Հանրապետական կուսակցությունը» վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը:

Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով եւ այսօրվանից դրանք կրկին ամենշաբաթյա բնույթ կկրեն: Թադեւոսյանը ընդգծեց, թե ավանդույթի համաձայն, օրակարգը ձեւավորվում է տեղում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում: 
 


 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 295 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x