Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Հեղափոխությունից հետո ոստիկանությունը հարկադրանք կիրառող մարմնից վերածվել է համագործակցող մարմնի․ Հովհաննես Քոչարյան.
7:06 PM
Հեղափոխությունից հետո ոստիկանությունը հարկադրանք կիրառող մարմնից վերածվել է համագործակցող մարմնի․ Հովհաննես Քոչարյան.

1in.am-ը գրում է.   

«Ցուցակների առումով ոստիկանության պետի հայտարարությունները և կանխատեսումները լիովին արդարացված են.

գրանցվել է 3 դեպք մահացած անձանց վերաբերյալ, որը որևէ կերպ չէր կարող ստվերել ցուցակների ճշտության աստիճանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Բացակայող անձանց առնչությամբ էլ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ոստիկանությունը Երևանից և հանրապետությունից բացակայող անձանց ընտրացուցակներից հանելու օրինական հիմքեր չունի:

Նա նշեց, որ ոստիկանությունը հիմնականում երեք խնդիր է լուծել՝ հասարակական կարգի պահպանություն, ընտրացուցակների ճշգրտում և իրավախախտումների կանխարգելում և բացառում:

Հովհաննես Քոչարյանը նկատեց, որ ամբողջ ընտրությունների ընթացքում ստացվել է ընդամենը ութ տասնյակ հաղորդում. «Ինչը շատ քիչ է. ես գոնե նման բան չեմ հիշում»:

Ընտրակաշառքների կապակցությամբ ԲՀԿ շտաբը խուզարկելու հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ահազանգեր եղել են, ընդ որում՝ հայտնի է եղել ահազանգողի անձը: Ես հերքում եմ՝ ԲՀԿ շտաբում խուզարկություն չի կատարվել, կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ որևէ անձի իրավունքները չեն սահմանափակվել: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են որոշ փաստաթղթեր. նախաքննությունը և դատախազությունը կպատասխանեն հարցին՝ դրանք կապված եղե՞լ են ընտրակաշառքի հետ, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:



 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 161 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x