Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի երեք հղիությունների մասին Blognews.am
0:04 AM
Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի երեք հղիությունների մասին Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ալլա Պուգաչովան երեք անգամ երեխայի է սպասել հայտնի երգիչ Վլադիմիր Կուզմինից: Այս մասին ասել է երգչի առաջին կինը՝ բանաստեղծուհի Տատյանա Կուզմինան:

«Նա Կուզմինից ոչ թե մեկ, այլ երեք անգամ է հղիացել: Նա բոլորին լույս աշխարհ է բերել»,-ասել է Տատյանա Կուզմինան:

Նրա խոսքով՝ Պուգչովայի և Կուզմինի դուստրերից մեկին հանձնել են Սև ծովի առափնյա շրջանում գտնվղ մանկատներից մեկը:

«Նա միշտ դավաճան է եղել: Ալլա Պուգաչովան երբեք էլ ինձ համար ոչ ոք չդարձավ: Նա դատարկ տեղ դարձավ: Ես նրան հարգում էի արվեստի համար»,-նշել է Տատյանա Կուզմինան:

Բանաստեղծուհին Կուզմինի հետ ամուսնացած է եղել 1977-1985-ին:

Պուգաչովան պաշտոնապես ամուսնացած է եղել հինգ անգամ: Այժմ նա երեք երեխա ունի:

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 446 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x