Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից. Operativ.am
7:01 PM
Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից. Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից:

Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 178 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x