Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին. 1in.am
10:15 AM
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին. 1in.am

1in.am-ը գրում է.   

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը (հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները)։

Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Մյուս մասնակիցները ցուցաբերել են վիճակագրական սխալին համարժեք արդյունք։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 200 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x