Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Հայկ Մարության, ո՞վ է Ձեզ իրավունք տվել խախտելու էթիկայի նորմերը և ոտնահարելու մարդու իրավունքները Blognews.am
10:16 PM
Հայկ Մարության, ո՞վ է Ձեզ իրավունք տվել խախտելու էթիկայի նորմերը և ոտնահարելու մարդու իրավունքները Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ամեն ինչին չափ ու սահման պետք է ունենա... 

Հարգելի Հայկ Մարության, ո՞վ է Ձեզ իրավունք տվել խախտելու էթիկայի նորմերը և ոտնահարելու մարդու իրավունքները:

Եթե նույնիսկ ողջ բժշկական հանրությունը ողջունի Ձեր խոսելաձևը և «ականջներով ծափ տա» Ձեր արտահայտության համար, ապա ես հաստատ կբարձրաձայնեմ: Ի՞նչ է նշանակում նախընտրական քարոզարշավում օգտագործել «ԳԺԱՆՈՑ» բառը: Եթե Դուք տեղյակ չեք կամ չունեք բավարար գիտելիքներ, ապա սովորեցնեմ Ձեզ, որ այդ հիմնարկին անվանում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», կամ եթե այդքան երկար արտահայտությունը Ձեր գիտելիքների և կրթական մակարդակի համար դժվար է հիշել կամ արտաբերել, ապա գոնե «հոգեբուժարան» ասեք:

Հիմա պարզ է, թե ինչու է Ձեր քարոզարշավի ժամանակ Ձեր փոխարեն խոսում Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Դուք, քանի որ համապտասխան խոսելու և Ձեզ դրսևորելու մեթոդներին չեք տիրապետում:

Իսկ որտե՞ղ են «Իմ քայլը» դաշինքի բժիշկները, որ բացատրեն մեր սիրելի ծաղրածուին, որ նման կերպ խոսել չի կարելի...

Որտե՞ղ է ՀԱՊԱԿ տնօրենը, որն անդրադառնում է ցանկացած հարցի՝ բացի իր բուժառուների իրավունքներից:

Որտե՞ղ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հայտարարությունը:
Իսկ առողջապհության նախարարությո՞ւնը...

Մի խոսքով, հարգելի Հայկ, դու քաղաքապետ չես... և չես էլ կարողանալու դառնալու պարագայում աշխատել...

#ծաղրածու 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 923 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x