Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Հայաստանի առողջապահության ոլորտը պայթում է, իսկ Արսեն Թորոսյանը «տժժում» է ակումբում (Video). Blognews.am
6:44 PM
Հայաստանի առողջապահության ոլորտը պայթում է, իսկ Արսեն Թորոսյանը «տժժում» է ակումբում (Video). Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Երեկ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցում ողբերգական դեպք եղավ. թթվածնի բալոնի պայթյունից բուժկենտրոնի աշխատակիցներից մեկը մահացավ,

մյուսը վիրավորում ստացավ ու էս ամենը հիվանդանոցի տնօրենի բացարձակ անտեղյակության պայմաններում: 
Թվում էր, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիմա պիտի լրջորեն զբաղվեր ողբերգական դեպքով ու առողջապահության ոլորտում տիրող համընդհանուր «բարդակը» վերացնելով, բայց բանից պարզվում է դրա փոխարեն մանկական դագաղների բիզնեսի ջատագով նախարարը, ժամանցն է վայելում իր իսկ խոսքով՝ «չմո Հայաստանից» դուրս՝ ամերիկյան ակումբներից մեկում: 
Նոր Facebook-ում տարածվեց մի տեսանյութ, որում Թորոսյան Արսենը ալկոհոլի բաժակը կողքին ԱՄՆ-ում գտնող ակումբներից մեկում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ընկերակցությամբ զվարճանում ու ժամանցային խաղ է խաղում: Չափազանցրած չեմ լինի եթե ասեմ, որ Հայաստանի առողջապահության ոլորտը պայթում է, իսկ Արսեն Թորոսյանը «տժժում» է ակումբում: Խոսքը մի ոլորտ ղեկավարող նախարարի մասին է, որտեղ լրջագույն խնդիրներ կան, ամեն օր մարդիկ են մահանում վատ կառավարման ու ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով: Խոսքը մի նախարարի մասին է, որի ոլորտում մակական մահացությունը զգալի աճ է արձանագրել, իսկ ինքը նորմալ է համարում, որ ամեն օր երեխա մահանում է: Սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն լուծում չեն ստանում, այլև ավելի են խորանում: Ստեղված բարձիթողի վիճակի դիմաց վճարողը Հայաստանի քաղաքացինի է, ցավոք, բայց հաճախ այդ գինը մի ամբողջ կյանք է արժենում: 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 134 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x