Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար. Blognews.am
10:35 AM
Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • թթվասեր - 200 գր
  • ալյուր - 350 գր
  • աղ - 1 պտղունց
  • սոդա - 0,5 թ/գդ
  • Միջուկի համար՝
  • հավի միս - 500 գր (աղացած)
  • սոխ - 2 գլուխ
  • սխտոր - 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
  • աղ - ըստ ճաշակի
  • պղպեղ սև - ըստ ճաշակի
  • «Տոտիկները» ձևավորելու համար՝
  • աղի ձողիկ - 300 գր
  • ձու - 1 հատ
  • չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ)

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:

Խմորը թողնում ենք, որ հանգստանա:
 

Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:
 

Լավ խառնում ենք:
 

Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
 

Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
 

Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:
 

Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:
 

Մեջտեղից հավասար կիսում ենք:
 

Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
 

Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:
 

Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:
 

Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
 

Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:
 

Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 168 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x