Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը․ 1in.am
2:46 PM
Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը․ 1in.am

1in.am-ը գրում է.   

SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց,

որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը:

«Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը և հարցաքննվել է դատավորը, իսկ քրեական գործի շրջանակներում նաև հարցաքննվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,- հայտնեց Սոնա Տռուզյանը:

Մանրամասները սկզբաղբյուր կայքում`

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 209 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x