Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Հարբած տղամարդը դիահերձարանում «հարություն է առել». 1in.am
6:59 PM
Հարբած տղամարդը դիահերձարանում «հարություն է առել». 1in.am

1in.am-ը գրում է.   

Լեհաստանի Սեմյանովիցե Սլյոնսկե քաղաքի հարբած բնակչին դիահերձարան են ուղարկել, սակայն նա գիտակցության է եկել և շարունակել հարբել, գրում է Lenta․ru-ն։

Երեկույթից վերադարձող տղամարդը փողոցում կորցրել է գիտակցությունը։ Անցորդներից մեկը շտապ օգնություն է կանչել, որի աշխատակիցները նրան մահացած համարելով՝ դիահերձարան են ուղարկել։

Դիահերձարանի աշխատակիցների ուշադրությունն են գրավել տարօրինակ ձայները, որոնք լսվել են սառցախցիկից։ Բացելով այն՝ աշխատակիցներից մեկը նկատել է, որ «հանգուցյալը հարություն է առել», դողում է ցրտից և ծածկոց խնդրում։

Իսկ տուն գնալու փոխարեն տղամարդը կրկին երեկույթի է գնացել՝ ասելով, որ մեռյալներից հարություն առնելու կապակցությամբ պետք է խմել։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 677 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x