Գլխավոր էջ » 2018 » March » 23 » Հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ
8:08 PM
Հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ

-ը գրում է.   

loading...


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է՝ կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։


 

 

 

Նյութի աղբյուրը`  blognews.am

loading...

Նյութի աղբյուր՝     

Դիտումներ: 341 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0