Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)
1:42 PM
Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Infosarm.ru-ը գրում է.   

loading...

Երեւանի գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է: Հանրապետության գլխավոր եղեւնու զարդարման աշխատանքներն իրականացնողներն արդեն սկսել են լույսերի ամրացման գործընթացը: Նշենք, որ տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 1-2-ին:

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով», — ֆեյսբուքում գրել էր Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ տոնածառի տեղադրման, ապամոնտաժման եւ մյուս պարգաների համար համայնքային բյուջեից վճարվել է 71 մլն դրամ:

 

loading...

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 272 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0