Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Համեղ թեյ, որը կօգնի ազատվել փքվածությունից Hayacq.com
11:05 PM
Համեղ թեյ, որը կօգնի ազատվել փքվածությունից Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Որովայնի փքվածությունը կարող է վատ նյութափոխանակության, հեղուկի կուտակման, աղեստամոքսային հիվանդությունների հետևանք լինել։ Այս խնդիրը մեծ անհարմարություն է պատճառում։ Դրանից կարելի է ազատվել նաև բնական ճանապարհով. այն նպաստում է նյութափոխանակությանը, պայքարում է դիարեայի, գաստրիտի դեմ, հակաբակտերիալ հատկություններ ունի։

 

 

Բաղադրիչներ
1 գդալ աղացած իմբիր
կես թեյի գդալ քրքում
դարչինի երկու փայտիկ
կես կիտրոնի հյութ։
Իմբիրը խորհուրդ է տրվում բորբոքային հիվանդությունների, ֆիբրոմիալգիայի և քրոնիկ հոգնածության դեպքում։ Այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ազատվել մետեորիզմից, դիարեայից։
Քրքումը ևս օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում, կարող է օգտագործվել շաքարային դիաբետով հիվանդների կողմից։ Այս համեմունքն օգնում է վերքերի ապաքինմանը, լավացնում է նյութափոխանակությունը, օգնում պահպանել առողջ քաշը։
Դարչինը դետոքսիկացիայի լավագույն միջոցներից է, որն օգնում է արյան մեջ իջեցնել գլյուկոզայի մակարդակը, նվազեցնել քաշը, կարգավորել դաշտանային ցիկլը։
Կիտրոնը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ կիտրոնաթթու, կալցիում, մագնիում, վիտամին C, պեկտին, որոնք նպաստում է իմունիտետի ամրացմանը, ինչպես նաև վարակների դեմ պայքարելուն։ Կիտրոնը նպաստում է նյութափոխանակությանը, միզամուղ հատկություն ունի, խթանում է իմունային համակարգը, կարգավորում PH-ի մակարդակը, նպաստում վերքերի ապաքինմանը, մաքրում մաշկը, օգնում նիհարել։
Թեյը պատրաստելու համար հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները և օգտագործել 10 րոպե անց։ 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 225 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x