Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Համեղ, ախորժալի ու հագեցնող ուտեստ կարտոֆիլով. անպայման փորձեք, շատ համեղ է. Blognews.am
3:54 PM
Համեղ, ախորժալի ու հագեցնող ուտեստ կարտոֆիլով. անպայման փորձեք, շատ համեղ է. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ - 6 հատ
  • բուսայուղ - 3 ճ/գդ
  • սոխ - 1 գլուխ
  • հնդկաձավար (гречка) - 0.5 բաժակ
  • սխտոր - 2 պճեղ
  • մաղադանոս - ըստ ճաշակի
  • պաքսիմատ - 1-2 թ/գդ
  • գազար - 1 հատ
  • աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Չափաբաժինները՝ 6:
Պատրաստում ենք կարտոֆիլի միջուկը: Հնդկաձավարը մաքրում ենք, լվանում և մի քիչ ջրում եփում: Կարտոֆիլները կիսով չափ եփում ենք: Սխտորը մաքրում ենք, խոշոր կտրատում, բուսայուղի մեջ տապակում, այնուհետև հանում ենք բուսայուղից: Նույն բուսայուղի մեջ ենք լցնում սոխն ու տապակում ենք մինչև դառնա կիսաթափանցիկ: Սոխի վրա ավելացնում ենք քերած գազարը և տապակում ենք:
Ստացած զանգվածը խառնում ենք հնդկաձավարի շիլայի հետ:

Ավելացնում ենք մաղադանոսը, պաքսիմատն ու աղը և խառնում ենք:
 

Կարտոֆիլը մաքրում ենք և մեջտեղի հատվածը հանում:
 

Հնդկաձավարը լցոնում ենք կարտոֆիլի մեջ, իսկ ավելացած խճողակը լցնում ձևամանի մեջ:
Կարտոֆիլները շարում ենք ձևամանի մեջ: 1 պճեղ ճզմած սխտորը 2-3 ճ/գդ բուսայուղի հետ խառնում ենք և լցնում կորտոֆիլների վրա:

Կարտոֆիլով ձևամանը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-30 րոպե եփում:

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 345 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 1.0/1
x
x