Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Համաշխարհային լեգենդների ու պատմությունների մեջ հայերի թողած հսկայական հետքը. Blognews.am
9:42 PM
Համաշխարհային լեգենդների ու պատմությունների մեջ հայերի թողած հսկայական հետքը. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Կիևյան Ռուսիայի մայրաքաղաք Կիևը 585 թվականին Զամկովայա գորայի վրա հիմնել է հայ մեծ իշխան Սմբատ Բագրատունին. այս մասին նշվում է Սեբեոսի «Պատմություն հայոց»-ի մեջ, 7-րդ դար: Ի սկզբանե քաղաքը կոչվում էր Սմբատաս:

Սմբատի չորս հետնորդների կառուցած ամրոցները՝ Սմբատասը, Կուարը, Մելթեյն ու Քորևանը հետագայում միավորվեցին ու մեկ անուն ձեռք բերեցին՝ Կիև: Կիևյան իշխանների հայկական դինաստիան գոյություն ունեցավ 300 տարի՝ 585-882 թվականներին:

Մեծ իշխան Վլադիմիրը մեծ ցանկություն ուներ իր հերթական կինը դարձնելու արքայադուստր Աննային՝ հայկական ծագում ունեցող բյուզանդական կայսր Վասիլի (Բարսեղ) Երկրորդի քրոջը: Սակայն նա բախվեց Աննայի դրած կոշտ պայմանների հետ. աղջիկը կամուսնանար Վլադիմիրի հետ, եթե վերջինս քրիստոնեություն ընդուներ ու հեռացներ իր կյանքից մյուս կանանց:

Երբ 988 թ. Վլադիմիրը համաձայնեց Աննայի պայմաններին, արքայադուստրը հավաքեց հայ հոգևորականներին ու Կոստանդնուպոլսից Կիև ուղևորվեց: Դնեպրի ափին կայացավ Վլադիմիր Սվյատոսլավիչի ու Կիևյան Ռուսիայի մկրտությունը: Այդ օրվանից ի վեր ռուսական եկեղեցին կոչվում է Ուղղափառ:

9-10-րդ դարերի արաբ պատմաբանները Բյուզանդիան անվանում էին «Հայկական իշխանություն»: Բյուզանդական ու Տրապիզոնի կայսրությունների ավելի քան 50 կայսրեր հայեր են եղել: Բյուզանդիայի բազմաթիվ հրամանատարներից ավելի քան 80-ը հայեր էին:

 

Ահա թե ովքեր են եղել Բյուզանդիայի 20 հայ կայսրերը.

1. Մորիկ Օշականցի – 582-602 թթ.

2. Փիլիպիկոս Վարդան – 711-713 թթ.

3. Արտավազդ – 742-743 թթ.

4. Լևոն Արծրունի – 813-830 թթ.

5. Բարսեղ Արշակունի – 867-886 թթ.

6. Լևոն Արշակունի – 886-912 թթ.

7. Ալեքսանդր – 912-913 թթ.

8. Կոստանտին VII Ծիրանածին – 913-959 թթ.

9. Ռոմանոս Վաշտակյան – 919-949 թթ.

10. Ռոմանոս II – 959-963 թթ.

11. Նիկեփորոս Փոկաս Մեծ – 963-969 թթ.

12. Հովհաննես Չմշկեցի – 969-976 թթ.

13. Բարսեղ Բուլղարասպան – 976-1025 թթ.

14. Կոստանդին VIII – 1025-1028 թթ.

15. Ռոման III – 1028-1034 թթ.

16. Միքայել Պաթլագոնացի – 1034-1041 թթ.

17. Միքայել Կալապաթ – 1041-1042 թթ.

18. Կոստանտին Մոնոմախոս Բագրատունի – 1042-1054 թթ.

19. Թեոդորա II – 1054-1056 թթ.

20. Միքայել Ստրատիոտիկոս – 1056-1057 թթ.

 

Տարբեր ժամանակաշրջաններում բյուզանդական եկեղեցու պատրիարքներ են եղել հայ եկեղեցականներ.

Մելիթոս – 360 թ.

Ապգտիկոս – 406-427 թթ.

Իսահակ – 625-643 թթ.

Հովհաննես Կարախան – 837-843 թթ.

Ստեփանոս – 888 թ.

Թեոպիլինթոս – 931-1057 թթ.

Բագրատ – IX դ.

 

Մոսկվայի հիմնադրման վերաբերյալ

  • Վլադիմիր Մոնոմախոսի մայրը՝ Մարիամը, հայազգի կայսր Կոստանտին Մոնոմախոսի դուստրն էր, ումից էլ Վլադիմիրը ժառանգել է «Մոնոմախ» կեղծանունը: Մարիամն ամուսնացել էր Վսևոլոդի՝ Յարոսլավ Իմաստունի՝ Կիևյան Ռուսիայի հզորագույն իշխաններից մեկի որդու հետ:
  • Վլադիմիր Մոնոմախի որդին՝ մեծ իշխան Յուրի Դոլգորուկին, ավանդապես համարվում է Մոսկվայի հիմնադիրը: Ռուսական ձեռագրերում հիշատակվում է որպես «Գյուրգի» կամ «Կիուրք»՝ Գևորգ: Նրա պատվին կառուցվել է սուրբ Գևորգ եկեղեցին: Ի դեպ, Գևորգ են անվանել նաև Յուրի Դոլգորուկիի թոռանը՝ Վրաստանի Թամարա թագուհու ամուսնուն:

1552-ին ռուսական զորքերն Իվան Ահեղի հրամանատարությամբ պաշարեցին Կազանը: Ռուսների կողմից կռվում էր հայկական երկու գունդ, հիմնականում՝ Ղրիմի հայերը՝ իշխաններ Փահլավունիների ու Աղամալյանների գլխավորությամբ: Իսկ թաթարների կողմից կռվում էին այն հայերի հետնորդները, որոնք աքսորվել էին Ղրիմից Կազան 1475-ին:

Երբ հայ հրաձիգները հրաժարվեցին կրակելուց հակառակորդ հայերին, որպես պատասխան թաթարներն այրեցին նրանց տները Կազանում, սպանեցին ընտանիքի բոլոր անդամներին մեծից մինչև փոքր: Հայ հրամանատարները խորհուրդ հավաքեցին, և վրեժը գրավեց նրանց:

- Գնում ենք դեպի մահը: Գերի ոչ ոքի չվերցնե՛լ:

Հայկական գնդերը շտապում էին մթության մեջ ու արդեն առավոտյան փոթորկած հասան գլխավոր դարպասների մոտ: Ավելի քան 5000 մարտիկներ հարձակվեցին դարպասների վրա ու վերջիվերջո բացեցին այն: Իվան Ահեղի զորքերը ձնահոսքի պես խուժեցին քաղաք:

Այնուհետև՝ 1555 թ., Իվան Ահեղը ճարտարապետներ Բարմեին ու Պոստնիկին հրամայեց Կազանի խանության նվաճման պատվին Մոսկվայի Կարմիր հրապարակում Վասիլի Երանելու տաճարը կառուցել:

Հայկական հեծելազորի սխրագործություններին ի պատասխան Կրեմլի տաճարներից մեկը 1560-ին անվանվեց Սուրբ Գրիգորի տաճար:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 186 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x