Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Համարձակ հայ մոդելներ,որոնք պատրաստ են սեքսուալ կերպարներով կեցվածք ընդունել տեսախցիկների առջև ու անգամ մերկանալ (լուսանկարներ) Oratert.site
8:36 PM
Համարձակ հայ մոդելներ,որոնք պատրաստ են սեքսուալ կերպարներով կեցվածք ընդունել տեսախցիկների առջև ու անգամ մերկանալ (լուսանկարներ) Oratert.site

Oratert.site-ը գրում է.   

Ի տարբերություն համաշխարհային մոդելային ինդուստրիայի՝ մեր երկրում մոդելները բավականին «ավանդապաշտ են» ու փակ: Հաճախ, սակայն, այս կամ այն դրդապատճառով նրանք ստիպված են լինում դիմել համարձակ քայլերի՝ ամբողջությամբ կամ կիսով չափ մերկանալով: Ձեզ համար առանձնացրել ենք հայ մոդելներից այն համարձակներին, որոնք պատրաստ են սեքսուալ կերպարներով կեցվածք ընդունել տեսախցիկների առջև ու անգամ մերկանալ:

Լիլի Մորտո

Ինստագրամի ամենասկանդալային հայ մոդելը՝ Լիլի Մորտոն, երևի թե առաջինն էր, որ համաձայնվեց ամբողջովին մերկանալ տեսախցիկների առաջ: Լիլին հաճախ է սեքսուալ բնույթի լուսանկարներ հրապարակում ու չի վախենում ցույց տալ իր մարմինը` պարզաբանելով, որ դա գեղեցիկ է:

 

Անահիտ Հարությունյան

1.78 սմ հասակով 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: Անահիտի երազանքն է երբևէ հայտնվել «Vogue» ամսագրի շապիկին: 

Սեդա Սերոբյան

Սեդա Սերոբյանի մարմնի գրավչությունից խոսելու համար հասարակ բառերը շատ աղքատիկ կթվան: Նա ևս պատկանում է այն մոդելների շարքին, ովքեր կարծում են, որ անկեղծ լուսանկարները ոչ թե ազատության և համարձակության արդյունք են, այլ՝ մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս և պրոֆեսիոնալիզմի դրսևորում: Հայ մանեքենուհին գեղեցիկ կազմվածքի շնորհիվ բարձր հորիզոնականներ է գրավել նաեւ միջազգային մրցույթներում: Նշենք, որ հայ մանեքենուհին գեղեցիկ կազմվածքի շնորհիվ բարձր հորիզոնականներ է գրավել նաև միջազգային մրցույթներում: 

 

Սյուզան Սեդրակյան

Գայթակղիչ, հմայիչ, սեքսուալ. այս հատկանիշներն ամբողջանում են մոդել Սյուզան Սեդրակյանի շուրջ: Առանց կաղապարների ապրող ու մտածող մոդելը ժամանակին բաց ֆոտոշարքերի սիրահար էր, սակայն, ինչպես երևում է, վերջին շրջանում նա բավականին քչացրել է 18+ բնույթի լուսանկարների թիվը: 

 

 

Նյութի աղբյուր՝   Oratert.site  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 681 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x