Գլխավոր էջ » 2018 » October » 17 » Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքի գործերը լավ չեն. «Ժողովուրդ». Lurer.com
11:09 AM
Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքի գործերը լավ չեն. «Ժողովուրդ». Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

սր
loading...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին: 

Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել եւ կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ եւ վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»: Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետեւանքով:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 219 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }