Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհանիսյանի «անմեղ» երգը 18+ է ու ոչ հայեցի. Boomnews.am
7:07 PM
Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհանիսյանի «անմեղ» երգը 18+ է ու ոչ հայեցի. Boomnews.am

Boomnews.am-ը գրում է.   

Նախկին հաղորդավար այժմ երգիչ Հակոբ Հակոբյանի ու իր կոլլեգայի՝ Արմեն Հովհանիսյանի «Տաքա-տաքա» երգի բառերը լռիվ 18 + է և հիմնված է բացահայտ սեքսի առաջարկի վրա։


Երգի երկրորդ նախադասությունը այս է՝ «Ողջ գիշեր մնանք արթուն սեր անենք թաքուն թաքուն, թե սիրես այն փոխադարձ կտանեմ քեզ անվերադարձ»։ Հարց է առաջանում, թե անկեղծ սիրո մասին երգում, ինչու  է հնչում թաքուն սիրով զբաղվելու առաջարկ, հետո էլ եթե էտ մի սիրով զբաղվելը քեզ դուր գա այ էտ ժամանակ հետդ կամուսնանամ։


Շատ «անկեղծ» զգացմունքների մասին է, ինչ խոսք։ Ստացվում է, եթե դուրը չեկավ այդ աղջկա, ապա՝ դե կներես,  չստացվեց։
Իսկ երգի մնացած բառերը այն մասին են, որ այդ աղջիկը իր գինը լավ գիտի, բայց դե արի «քարը փեշիցդ թափի», քանի որ միևնույն է դու իմն ես լինելու։ Կարճ ասած, երբ խորանում ես բառերի մեջ, ստացվում է այնպես որ երգիչները պատմում են մի սիրո մասին, որը պետք է ստուգվի, սիրով զբաղվեն, հետո եթե դուրը գա ու լավ անցնի ու «գնի վրա էլ բարիշեն», ապա բոլոր խնդիրները կլուծվի։
Հայկական էստրադայի երգահանները պետք է մեկ մեկ բառերը գրելուց առաջ մի փոքր խորանան իրենց գրած բառերի մեջ ու նոր հանրայնացնեն, կամ գոնե երգի վերջում գրեն 18+։

Հեղինակ՝ ԿՐիծիկ (Boomnews.am)

Իսկ եթե դուք չեք լսել, առաջարկում եմ լսել շատ ուշադիր։ 

Նյութի աղբյուր՝   Boomnews.am  

Դիտումներ: 523 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 4.0/1
x
x