Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Blognews.am
2:22 PM
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):

 

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 459 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x