Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Գողություն՝ մանկական սրճարանից (տեսանյութ) Lurer.com
9:16 PM
Գողություն՝ մանկական սրճարանից (տեսանյութ) Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող մանկական համալիրի առաջին հարկում գործող ՍՊ ընկերությանը պատկանող դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը: 

 

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. հուլիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ից մինչև 14։45-ին ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով մանկական համալիրի առաջին հարկում գործող սրճարանի գանձապահի բացակայությունից, դրամարկղի փականի վրա առկա բանալիով բացել է դրամարկղը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի կերպով հափշտակել 58,000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ 12.07.2018թ․ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել սրճարանում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրվում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 160 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x