Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Գիտնականները օդորակիչին փոխարինող են գտել. դա ներկ է Blognews.am
0:07 AM
Գիտնականները օդորակիչին փոխարինող են գտել. դա ներկ է Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

 

«Պատմության մեջ ամենից նշանակալի հայտնագործությունների ցուցակներում մշտապես հիշատակվում է օդորակիչը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեզ ապրել և աշխատել մոլորակի ամենաանբարենպաստ մասերում։ Բայց ինչ կասեք, եթե մենք ավելի պարզ լուծում ենք բաց թողել՝ ներկը»,– գրում է The Times-ի լրագրող Թոմ Ուիփլը։

Գիտնականները ներկ են մշակել, որը անդրադարձնում է արևի ջերմության 96%-ը, և արդյունքում, շենքի պատը օդից 6 աստիճանով ավելի սառն է լինում։ Հետազոտողների խոսքերով՝ այս ներկը զգալիորեն կնվազեցնի օդորակիչների օգտագործման անհրաժեշտությունը։

Կոլումբիայի համալսարանի ֆիզիկոսները նոր ներկ են ստեղծել այն բանից հետո, երբ մի պոլիմերի արտասովոր հատկությունն են նկատել։ Հեղուկից բարակ պինդ թաղանթի վերածվելով՝ որոշակի պայմանների դեպքում, այն անգույնից սպիտակ էր դառնում։ Պոլիմերը սպունգանման էր դառնում, ինչը և բացատրում էր նրա սպիտակության պատճառը. այդպես էլ անգույն ջուրն է սպիտակում՝ ձյուն դառնալով։

«Նրանք հասկացել են, որ դա պարզապես սպիտակ չէր, այլ երբևէ տեսած ամենասպիտակ գույնը։ Միևնույն տեխնիկան տարբեր պոլիմերների դեպքում օգտագործելով, գիտնականները հայտնաբերել են, որ նման էֆեկտ կարող է ունենալ նրանցից միայն մեկը, որը ներկի համար բավական կայուն է»,– հաղորդում է Ուիփլը։

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 245 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x