Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Գիտնականները ծխելուց հրաժարվելու հեշտ միջոց են առաջարկել. Hayacq.com
9:58 PM
Գիտնականները ծխելուց հրաժարվելու հեշտ միջոց են առաջարկել. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Ֆիզիկական կանոնավոր վարժություններն օգնում են ավելի հեշտ հաղթահարել հրաժարվելու համախտանիշը, որը զարգանում է ծխելուց հրաժարվելու հետեւանքով, նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Journal of Pharmacology ամսագրում:

 

Գիտնականները նշում են, որ չնայած նիկոտինային կախվածության դեմ բուժման ժամանակ սպորտի արդյունավետության մասին հաստատված տվյալների առկայությանը, այս երեւույթի մեխանիզմներն անհայտ էին մնում:

Լաբորատոր մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, անկախ դրա ինտենսիվությունից, ազդեցություն է գործում հիպոկամպում գտնվող նիկոտինային ացետիլխոլինային α7 ռեցեպտորների վրա: Կախվածության զարգացման հետեւանքով դրանց զգայունությունը նվազում է, եւ օրգանիզմը նիկոտինի ավելի մեծ «դոզայի» պահանջ է ունենում: Իսկ սպորտային ծանրաբեռնվածությունը վերականգնում է դրանց ակտիվությունը եւ այդ կերպ թույլ տալիս նվազեցնել հրաժարվելու համախտանիշի ախտանշանները:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 357 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x