Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Գիտնականներ. «սագի մաշկը» խթանում է մազերի աճը
12:50 PM
Գիտնականներ. «սագի մաշկը» խթանում է մազերի աճը

Blognews.am-ը գրում է.   

loading...

ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են վերջերս անցկացրած գիտական հետազոտության միջանկյալ արդյունքները և նշել, որ փշաքաղվելուց առաջացած, այսպես կոչված, «սագի մաշկը» նպաստում է մազերի աճին:

Դա պայմանավորված է նրանով, որ նման պահերին տեղի է ունենում ցողունային բջիջների խթանում, ինչի արդյունքում հայտնվում են մազերի նոր ֆոլիկուլներ:

Ուսումնասիրության արդյունքները հեղինակները ներկայացրել են ամերիկյան բջջային կենսաբանության ընկերության կոնֆերանսում: Գիտնականների կարծիքով, այսպես կոչված, «սագի մաշկի» առաջացման ժամանակ ի հայտ եկած փոքր բշտիկները, սովորաբար, ուժեղ հուզական ցնցման հետևանք են: Դրա համար պատասխանատու են որոշ մկանները, որոնք կապված են մազի ֆոլիկուլների հետ, իսկ պրոցեսը ղեկավարում են ֆոլիկուլների անմիջական հարևանությամբ գտնվող նյարդերը: Նրանք արտադրում են norepinephrine հորմոնը, որն էլ խթանում է մազերի աճը: 

 

loading...

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 182 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0