Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Գիշերը քնից արթնանալու 6 պատճառ Hayacq.com
10:45 PM
Գիշերը քնից արթնանալու 6 պատճառ Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Գիշերը քունը հանկարծ կիսատ թողնելով արթնանալը մեծապես ազդում է քնի ցիկլի վրա: Դրա ետևում կանգնած պատճառները կարող են չափազանց բազմազան լինել: Ինչևէ, բազմազան են նաև եղանակները, որոնցով կարելի է իջեցնել գիշերն արթնանալու հավանականությունը: 

 

Գիշերն արթնանալն իսկապես մեծ ցավ է: Կարևոր չէ` պատճառն անհանգիստ լինելն է, թե վատ երազը, դա իսկապես մեծ ազդեցություն է ունենում քնի վրա: Եվ երբ արթնանում եք, կրկին քնելը կարող է զարմանալիորեն դժվար լինել: Բայց ինչու՞ եք Դուք իրականում արթնանում: Պարզվում է` կան բազմաթիվ բաներ, որ կօգնեն նվազեցնել գիշերն արթնանալու հավանականությունը: Ահա 6 պատճառ, որ կարող են կանգնած լինել քունը կիսատ թողնելու ետևում:

1. Ձեր ննջասենյակում չափազանց ցուրտ կամ շոգ է:

Սխալ ջերմաստիճան ունեցող սենյակում քնելն զգալիորեն դժվար է դարձնում հանգիստ քնելը: Խորհուրդ է տրվում այնպես անել, որ սենյակի ջերմաստիճանը լինի 18-20 C˚:
2. Դուք ունեք մաշկաբորբ:

Մաշկաբորբով տառապողների մաշկը գիշերը հաճախ չափից դուրս գրգռվում է, ու սա կարող է ավելի դժվար դարձնել քնելը: Դիմեք մասնագետի, ով կկարողանա տալ դեղամիջոց, որը կլուծի խնդիրը:
3. Դուք ունեք Անհանգիստ ոտքերի սինդրոմ:

Անհանգիստ ոտքերի սինդրոմը, չնայած անվանը, կարող է նաև ազդել թևերի, բռունցքների, գլխի ու մարմնի այլ մասերի վրա: Այն կարող է սարսափելիորեն խանգարել քունը:
4. Ձեր ներքնակը չափազանց կոպիտ է:

Այսպիսի ներքնակը կարող է ստեղծել ճնշում կոնքերի, ուսերի ու մեջքի ներքևի հատվածի վրա: Ընտրեք ճիշտ ու հարմարավետ անկողնային պարագաներ, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են քնի որակի վրա:
5. Չափից շատ ալկոհոլ եք օգտագործում:

Հնարավոր է` մտածում եք` մի քանի գավաթ գինին կօգնի լավ քնել, բայց հակառակը` այն կարող է խանգարել Ձեր քունը:
6. Դուք շատ լարված եք:

Եթե Դուք լարված եք ու անհանգիստ, քնելուց առաջ փորձեք հանգստանալ ու ցրվել: Հանգստացնող երաժշտություն լսեք, նկարեք կամ մեկ այլ բանով զբաղվեք: 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 230 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x