Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Գիշերն ադրբեջանցիները կրկին կրակել են սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Lurer.com
11:26 AM
Գիշերն ադրբեջանցիները կրկին կրակել են սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

 

«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ: 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 213 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x