Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Գազելով մարդկանց բերե՞լն է լավ, թե՞ սպառնալով՝ ասֆալտին փռելը. Շարմազանով 1in.am
12:52 PM
Գազելով մարդկանց բերե՞լն է լավ, թե՞ սպառնալով՝ ասֆալտին փռելը. Շարմազանով 1in.am

1in.am-ը գրում է.   

Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է և վարչապետն է հաշվետու օրենսդիր մարմնին, ոչ թե հակառակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է բանակցություններ սկսի քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով:

 

Նրա խոսքով, այդ հարցում ՀՀԿ-ում տարբեր կարծիքներ չկան. ««Մենք բոլորս էլ երկխոսության կողմնակից ենք, բայց երկխոսության գնալ չի նշանակում, որ պատրաստ ենք ընդունել այն առաջարկները կամ պնդումները, որոնք անում է կառավարությունն ու վարչապետը:

Այս խորհրդարանն ընտրվել է օրինական, որն ըստ Սահմանադրության աշխատելու ժամկետ ունի մինչև 2022 թվականը: Պետք է պահպանել այդ ժամկետը և գնալ այդ ուղղությամբ»,-ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայկ Մարությանը 80 տոկոս հավաքեց, և դրանով Փաշինյանին վստահության քվե տվեցին, դա, որևէ քննադատության չի դիմանում:

«Ի՞նչ է նշանակում ՏԻՄ ընտրությունները սարքել արտահերթ ընտրությունների օրակարգ: Հարց՝ խորհրդարանն օրինակա՞ն է ընտրվել, թե ոչ: Կան միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններ, որոնք առանց բացառության բոլորն ընդունել են ընտրությունների արդյունքները: Այսինքն ձևավորվել է պետական ինստիտուտ, որը Սահմանադրությամբ բացառիկ իրավունք ունի օրենսդրական գործունեություն ծավալելու և որևէ մեկը չի կարող սահմանափակել այդ իրավունքը: Երկրորդ, ինչ է նշանակում՝ իրավիճակ է փոխվել: Այսինքն եթե յուրաքանչյուր 6 ամիսը մեկ իրավիճակ փոխվի, մենք պետք է արձակենք խորհրդարանն ու նոր խորհրդարան ընտրե՞նք: Եթե այդպես է, մեզ պետք չի խորհրդարան, եկեք ընտրենք միապետ կամ դիկտատոր, կամ ավտորիտար ռեժիմի պայծառ ներկայացուցիչ, գա կանգնի հրապարակում, դիրեկտիվները հռչակի Ռոբեսպիերի նման ու գնա: Այդ դեպքում ոչ օրենսդիր մարմին է պետք, ոչ կառավարություն է պետք, ոչ դատական իշխանություն է պետք, ոչ ազատ մամուլ է պետք: Մենք մեղավոր չենք, որ դուք մեկ տարի առաջ, ինչպես պարոն վարչապետն է ասում, ունեն ընդամենը 4 պատգամավոր:

Դուք եք ընդունել ընտրության արդյունքները, դրանք բոլորի համար ընդունելի են»,-ընդգծեց Շարմազանովը:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 394 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 5.0/1
x
x